Լա Լիգայի 10-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» խաղի ավարտից հետո կատալոնական ակումբի երիտասարդ եզրային հարձակվող Լամին Յամալի հայրը` Մունիր Նասրաուին գրառում է հրապարակել սոցիալական ցանցերում:
Հանդիպումը կայացել է այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում և ավարտվել «Ռեալի» հաղթանակով՝ 2:1:
«Ձեր բախտն է բերել, որ նա ընդամենը 18 տարեկան է։ Կհանդիպենք Բարսելոնայում», – գրել է Նասրաուին՝ կցելով որդու լուսանկարը, որտեղ, ակնհայտորեն, հղում է արվում Յամալի նկատմամբ:
























































