Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն արձագանքել է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի հայտարարություններին, ով նախօրեին ասել էր, որ «Արքայական ակումբը» խաբում և բողոքում է։
«Ես չեմ ուզում մանրամասների մեջ մտնել։ «Բարսելոնայում» շատ հայտարարություններ են անում, և ես չեմ կարող գնահատել դրանք։ Կարևոր է միայն այն, ինչ տեղի է ունենում խաղադաշտում», — Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
«Արքայական ակումբը» կհանդիպի կապտանռնագույնների հետ Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի խաղում։ Հանդիպումը տեղի կունենա կիրակի, հոկտեմբերի 26-ին, Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։
























































