«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Իվան Ռակիտիչը կիսվել է իր կանխատեսմամբ առաջիկա «Էլ Կլասիկոյի» վերաբերյալ։
«Ես կաջակցեմ «Բարսելոնային», բայց հույս ունեմ հետաքրքիր ֆուտբոլ տեսնել երկու թիմերի կատարմամբ։ Երկու ակումբներն էլ ունեն աշխարհի լավագույն խաղացողներին։ Իմ կանխատեսումը՝ «Բարսելոնան» կհաղթի 3։2 հաշվով», — Ռակիտիչի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ խորվաթ կիսապաշտպանը կատալոնացիների կազմում խաղացել է 2014-ից 2020 թվականներին։
Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 26-ին, Երևանի ժամանակով 19։15-ին։






















































