«Էլ Կլասիկոյից» ընդամենը երկու օր առաջ «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը ուղիղ հեռարձակման ժամանակ քննադատեց Մադրիդի «Ռեալին»։
18-ամյա ֆուտբոլիստը նշեց, որ մադրիդյան ակումբը «խաբում և բողոքում է», ինչպես իսպանական Մեդիա լիգայի ակումբներից մեկը։
Ինչպես հայտնի է դարձել Marca-ին, Յամալի խոսքերը անարձագանք չեն մնացել մադրիդյան ակումբում։
««Ռեալի» խաղացողները Յամալի խոսքերը քննարկել են վերջին մարզման ժամանակ։ Ընդհանուր կարծիքն այն է, որ Յամալը վատ թիմակից է, որի խաղադաշտից դուրս վարքագիծը որոշ չափով հոգնեցուցիչ է «Ռեալ Մադրիդի» խաղացողների համար»,- ասվում է հոդվածում։
Ըստ աղբյուրի՝ միևնույն ժամանակ, «Բարսելոնայի» հարձակվողի խոսքերը «Ռեալի» խաղացողներին լրացուցիչ մոտիվացիա են հաղորդել «Էլ Կլասիկոյին» ընդառաջ։
Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա կիրակի՝ հոկտեմբերի 26-ին, Երևանի ժամանակով 19:15-ին։





















































