Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) կարգապահական կոմիտեն մերժել է «Բարսելոնայի» բողոքարկումը թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի որակազրկման վերաբերյալ, հայտնում է լրագրող Խերարդ Ռոմերոն X սոցիալական ցանցում։
Գերմանացի մասնագետն Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Ժիրոնայի» դեմ խաղում (2:1) ստացել էր երկու դեղին քարտ և որակազրկվել մեկ խաղով։
Այսպիսով, Ֆլիկը բաց կթողնի 10-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպումը։ Հանդիպումը տեղի կունենա Մադրիդում կիրակի օրը։
























































