«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է «Ռեալ Մադրիդի» դժգոհությունը Լա Լիգայի 17-րդ տուրի «Բարսելոնա» — «Վիլյառեալ» խաղի՝ Մայամիում անցկացվելու կապակցությամբ։
«Սերուցքայինները» դիմել էին ԿՈՆԿԱԿԱՖ-ին՝ խնդրելով չթույլատրել խաղն իրենց տարածաշրջանում։
«Մենք սովոր ենք նման արձագանքներին։ ԱՄՆ-ում խաղալու որոշումը համաձայնեցված է լիգայի և «Վիլյառեալի» հետ։ Մենք հանգիստ ենք վերաբերվում դրան։ Մեր նպատակն է ուրախացնել ԱՄՆ-ի և Մայամիի երկրպագուներին։
«Ռեալը» ազատ է գործել այնպես, ինչպես ցանկանում է, ես չեմ միջամտի։ Ես «Բարսելոնայի» նախագահն եմ, իսկ նրանք անում են այն, ինչ անհրաժեշտ են համարում։ Մենք կշարունակենք մեր ծրագիրը և չենք ներգրավվի վեճերի մեջ», – ասել է Լապորտան Mundo Deportivo-ին։
























































