Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի չորս մարմնամարզիկներ նվաճել են եզրափակիչ փուլի ուղեգիր։
Հենացատկում օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը երկու ցատկերի արդյունքում վաստակել է 14.566 միավոր և երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ՝ զիջելով միայն օլիմպիական գործող չեմպիոն ֆիլիպինցի Կառլոս Յուլոյին։
Նժույգ թափերում Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը վաստակել է 14.500 միավոր, իսկ Եվրոպայի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը՝ 14.400 միավոր՝ զբաղեցնելով համապատասխանաբար 4-րդ և 6-րդ տեղերը և դուրս գալով եզրափակիչ փուլ։
Նշենք, որ հայ մարմնամարզիկներից օղակների վարժության եզրափակիչ փուլի ուղեգիր չեն կարողացել նվաճել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը։ Եզրափակիչները կկայանան հոկտեմբերի 24-ին և 25-ին։




























































