«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է նոր դերում փորձել ձախ պաշտպան Ալեխանդրո Բալդեին։
Գերմանացի մասնագետը կարծում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը կարող է մեծ ազդեցություն ունենալ հարձակման գծում։
Ըստ Carrusel Deportivo-ի՝ իսպանացին վերջին մարզման ընթացքում խաղացել է որպես ձախ եզրային հարձակվող։ Նշվում է, որ հավանական է՝ Բալդեն իր համար նոր դիրքում հանդես գա արդեն «Օլիմպիակոսի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում։
Նշենք, որ «Բարսելոնա» – «Օլիմպիակոս» հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 21-ին, Երևանի ժամանակով 20։45-ին։




























































