«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը վերլուծել է «Ժիրոնայի» նկատմամբ դրամատիկ հաղթանակը։
«Ես ոչ մեկի դեմ ոչինչ չեմ արել։ Առաջին դեղին քարտից հետո ծափահարում էի Դե Յոնգին, իսկ երկրորդի պատճառը չգիտեմ։ Երբեք ոչ մեկի դեմ ոչինչ չէի անի։ Մրցավարի դեմ ոչինչ չեմ ասել, պարզապես ծափահարում էի՝ թիմին ոգեշնչելու համար։
Հիմա չեմ մտածում, որ կկորցնեմ Կլասիկոն։ Մրցավարը չցանկացավ խոսել ինձ հետ և հեռացավ։ Ես դա ընդունում եմ, նա է մրցավարը։
Ինչ վերաբերում է Յամալին, նա լավ է, և դա լավ նշան է։ Մենք սկզբից գիտեինք, որ նա խաղալու է մոտ 60 րոպե։
Հարցրի Արաուխոյին խաղից առաջ՝ “Կարծում ես՝ այս դիրքում կարո՞ղ ես խաղալ”։ Ասաց՝ “այո”։ Շատ ուրախ եմ նրա գոլի համար, նա միշտ սրտով է խաղում»,- գերմանացի մասնագետի խոսքն է մեջբերում AS-ը։


























































