«Բարսելոնայի» լեգենդար պաշտպան Ժերար Պիկեն բացահայտ քննադատության է ենթարկել Լա Լիգայի մրցավարական կազմին՝ մեղադրելով նրանց Մադրիդի «Ռեալի» նկատմամբ բացահայտ կողմնակալության մեջ։
Հատկապես անդրադառնալով մրցավար Մատեու Լաոսի պահվածքին՝ Պիկեն նշել է, որ նա չափազանց ընկերական էր ցուցաբերում «Ռեալի» խաղացողների նկատմամբ:
«Մատեու Լաոսը կարծես ընկեր լիներ: Ահա Կրիշտիանու Ռոնալդուն մոտենում էր նրան անձնական խոսակցության համար և հետաքրքրվում եղբոր առողջությամբ: Նա պահում էր իրեն որպես ընկեր, բայց երբ դու ես փորձում մոտենալ նույն կերպ, նա քեզ անտեսում է, ու դու անմիջապես դեղին քարտ ես ստանում: Ես նրանց բոլորին նույն կատեգորիայի մեջ եմ դնում՝ նրանք բոլորը «Ռեալի» շահերն են պաշտպանում»։
Պիկեն նաև հայտարարել է, որ այդ կողմնակալությունը դրսևորվում է ոչ միայն մեծ որոշումներում, այլև մանրուքներում, որոնք էապես ազդում են խաղի վրա:
«Կան բազմաթիվ չնչին որոշումներ, որոնց հասարակությունը ուշադրություն չի դարձնում՝ փոքր խախտումներ, գնդակի նետումներ, անկյունայիններ, որոնք փոխում են խաղի ընթացքը։ Եվ հենց այս պահերին է, որ «Ռեալը» մշտապես բարձրակարգ առավելություն է ստանում, ինչը նպաստում է նրանց հաջողությանը», – Պիկեի խոսքն է մեջբերում Sport.es-ը։
























































