«Բարսելոնան» հիացած է հարձակվող Մարկուս Ռեշֆորդի խաղով և ցանկանում է նրա վարձակալությունը վերածել լիարժեք տրանսֆերի։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Անցյալ ամառ կապտանռնագույնները անգլիացուն վարձակալել էին «Մանչեսթեր Յունայթեդից»։
Աղբյուրի տեղեկություններով, ի սկզբանե կատալոնական ակումբը կասկածում էր Ռեշֆորդի հետ պայմանագիր կնքելու նպատակահարմարության վերաբերյալ։ Սակայն, ներկայումս «Բարսելոնայում» զարմացած են հարձակվողին այնպիսի գնով ձեռք բերելու հնարավորությամբ, որը նրանք շահավետ են համարում։ Ընդգծվում է, որ կապտանռնագույնները ստիպված կլինեն մանկունիանցիներին վճարել 25 մլն ֆունտ որպես ֆիքսված գումար, իսկ ևս 5 մլն ֆունտ կարող են վճարել բոնուսների տեսքով։
«Բարսելոնայի» կազմում Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 10 հանդիպում, որոնցում դարձել է երեք գոլի և հինգ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալի ներկայացրած տեղեկատվության համաձայն, 27-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 40 մլն եվրո։



























































