«Բարսելոնայի» նախկին հարձակվող Դավիդ Վիլյան հիշել է Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի` իր հասցեին ուղղված խոսքերը։
«Երբ Մոուրինյուն ասաց, որ «Բարսան» մի ամբողջ կարողություն է ծախսել մի հարձակվողի վրա, ով չգիտի գոլ խփել, դա ինձ շատ դուր եկավ։ Դա ինձ ոգեշնչեց, և ես դուբլի հեղինակ դարձա «Ռեալի» դեմ խաղում, որն ավարտվեց 5:0 հաշվով։ Այդ երեկոն հնարավոր չէ մոռանալ», — Վիլյայի խոսքերը մեջբերում է Barca Universal-ը։
Վիլյան «Բարսելոնայում» հանդես է եկել 2010-ից մինչև 2013 թվականը։ Նա «Վալենսիայից» գնվել էր 40 միլիոն եվրոյով։ Այդ ընթացքում հարձակվողը մասնակցել է 119 հանդիպման, դարձել 48 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։
























































