«Բարսելոնայի» իսպանացի կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսին խոսել է առաջիկա «Էլ Կլասիկոյի» մասին։
«Մենք անհամբեր սպասում ենք «Ռեալ Մադրիդի» դեմ խաղին։ «Բեռնաբեուում» խաղալը անհավանական է։ «Էլ Կլասիկոն» ֆուտբոլի ամենամեծ մրցակցությունն է։ Բոլորը երազում են մասնակցել դրան, և «Բեռնաբեուում» հաղթելը միշտ յուրահատուկ զգացողություն է պարգևում։
«Ռեալ Մադրիդի» դեմ մեր խաղերը սովորաբար այն հանդիպումներն են, որոնցում վճռվում է չեմպիոնական տիտղոսը»,- Կուբարսիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Ընթացիկ մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկոն» կկայանա հոկտեմբերի 26-ին՝ «Սանտիագո Բեռնաբեուում», Երևանի ժամանակով 19:15-ին։

























































