«Բարսելոնայի» փորձառու հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամռանը։
Վետերան աստղը կարող է կատալոնական ակումբում մնալ ևս մեկ տարի, եթե ակումբը որոշի ակտիվացնել պայմանագրում առկա այդ կետը, սակայն այս սցենարի հավանականությունը ցածր է գնահատվում։
Catalunya Radio-ի տվյալներով՝ «կապտանռնագույնների» ղեկավարությունը ներկայումս բանակցություններ չի վարում 37-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ։
«Բարսան» նախատեսում է սպասել մինչև հունվար՝ եզրակացություններ անելու համար։ Լևանդովսկին ընթացիկ մրցաշրջանի 8 խաղում խփել է 4 գոլ։ Լեհ հարձակվողը մրցաշրջանի սկզբում մեկնարկային կազմում իր տեղը զիջեց Ֆերան Տորեսին։

























































