Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը մեկնաբանել է «Բարսելոնայի» կողմից հետաքրքրվածության մասին շշուկները։
«Ես շատ հանգիստ եմ: Խոսակցություններ միշտ էլ լինում են, բայց իրականությունն այն է, որ մրցաշրջանը նոր է մեկնարկել: Ես կենտրոնացած եմ ամեն օր կատարելագործվելու և «Ատլետիկոյի» կազմում հաղթանակներ տանելու վրա: Դա է միակ բանը, որի մասին մտածում եմ: Սոցիալական ցանցերում տարածվող լուրերը ինձ չեն հետաքրքրում», – 25-ամյա արգենտինացու խոսքերն է մեջբերում ESPN-ը:
2025/26 մրցաշրջանում Ալվարեսը 8 խաղում խփել է 7 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ գործում է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը:
Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո:


























































