«Բարսելոնայի» և Իսպանիայի կանանց հավաքականի ֆուտբոլիստ Այտանա Բոնմատին, որը վերջերս երրորդ անգամ արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին, խոսել է Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության նկատմամբ իր հետաքրքրության մասին։ Նրա խոսքով՝ մարդկությունը դասեր չի քաղել 1939-1945 թվականների իրադարձություններից։
— Դուք խոսել եք ծնողների դաստիարակության կարևորության մասին։ Արդյոք դրանի՞ց է ծագել Ձեր հետաքրքրությունը շրջապատող աշխարհի նկատմամբ։
— Իհարկե։ Ծնողներս ինձ փոխանցել են բազմաթիվ արժեքներ՝ սոցիալական պատասխանատվություն, գենդերային հավասարություն, պայքար արդարության համար։ Իմ առջև միշտ եղել են երկու մարդ, ովքեր խորապես նվիրված էին այդ գաղափարներին և զգայուն էին աշխարհում առկա անհավասարության ու հակամարտությունների նկատմամբ։ Ցավալի է տեսնել, որ 21-րդ դարում դեռևս այդքան շատ պատերազմներ կան։
Ես շատ եմ սիրում կարդալ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին՝ ավելի խորը հասկանալու համար այն, ինչ տեղի է ունեցել։ Երբեմն ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ մարդկությունը ոչինչ չի սովորել և կրկնում է նույն սխալները, — ասել է Բոնմատին L’Equipe-ին։




























































