ՖԻՖԱ-ն մեկ տարով որակազրկել է Մալայզիայի հավաքականի յոթ խաղացողի՝ փաստաթղթերի կեղծման համար, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։ Նրանց թվում է նաև «Ալավեսի» պաշտպան Ֆակունդո Գարսեսը։
Պատժամիջոցների են ենթարկվել նաև Գաբրիել Ֆելիպեն, Ռոդրիգո Հոլգադոն, Իմանոլ Մաչուկան, Ժոաո Ֆիգեյրեդոն, Ջոն Իրազաբալը և Հեկտոր Ալեխանդրո Ջևել Սերանոն։ Բոլոր խաղացողներն ունեն արգենտինական, իսպանական, բրազիլական և հոլանդական ծագում։
ՖԻՖԱ-ի տվյալներով՝ ֆեդերացիան ներկայացրել է խաղացողների մրցումներին մասնակցելու հայտեր՝ ներկայացնելով կեղծ փաստաթղթեր վերոնշյալ խաղացողներին գրանցելու համար։ Նրանք բոլորը ընդգրկվել են Ասիայի գավաթի երրորդ փուլի Վիետնամի դեմ (4:0) որակավորման հանդիպման հայտացուցակում և մասնակցել են խաղին։
Յուրաքանչյուր մարզիկ 12 ամսով զրկվել է ֆուտբոլային որևէ գործունեության մասնակցելու իրավունքից։ Նրանք նաև տուգանվել են 2000 շվեյցարական ֆրանկի (մոտավորապես 2100 եվրո) չափով։ Մալայզիայի ֆուտբոլի ասոցիացիան պարտավորվել է վճարել 350 հազար շվեյցարական ֆրանկի (մոտավորապես 374,000 եվրո) չափով տուգանք։
Նշվում է, որ խաղացողներն ու ֆեդերացիան ունեն 10 օր բողոքարկելու հնարավորություն։ Որոշումը կարող է բողոքարկվել ՖԻՖԱ-ի վերաքննիչ կոմիտեում։




























































