«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Գավին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ենթարկվել է արթրոսկոպիկ վիրահատության՝ միջային մենիսկի պատռվածքը վերականգնելու համար, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 21-ամյա խաղացողի վերականգնման համար կպահանջվի 4-5 ամիս։ Նշենք, որ Գավին վնասել է նույն ծունկը, որի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել 2023 թվականին։ Գավին իր ներկայիս վնասվածքը ստացել է 2025 թվականի օգոստոսին։
Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է Լա Լիգայի 2 խաղի՝ կատարելով 1 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառ։




























































