ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն «Ոսկե գնդակի» 69-րդ մրցանակաբաշխությանը արժանացավ ֆուտբոլում տրվող անհատական գլխավոր մրցանակին։
Մրցանակը ստանալուց հետո ֆրանսիացին դիմեց իր նախկին ակումբին՝ «Բարսելոնային», և նախկին թիմակից Լիոնել Մեսսիին։
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Բարսելոնային»։ Ես ամբողջ կյանքում երազել եմ խաղալ այդ ակումբում։ Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Լիոնել Մեսսիին, նա իսկապես օգնեց ինձ դառնալ այն, ինչ հիմա կամ»,– ասել է Դեմբելեն։
Հիշեցնենք, որ 28-ամյա խաղացողը կատալոնական ակումբի կազմում հանդես է եկել 2017-2023 թվականներին, որից հետո տեղափոխվել է ՊՍԺ։
























































