19-ամյա «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Վիկի Լոպեսը ճանաչվել է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի՝ նվաճելով կանանց Կոպա մրցանակը:
Լոպեսը մրցանակը նվիրել է իր հանգուցյալ մորը. «Շնորհակալություն իմ ընտանիքին: Այս մրցանակը նվիրում եմ մայրիկիս, ով վերևից հսկում է ինձ: Շնորհակալ եմ նաև «Ռեալ Մադրիդին», Իսպանիայի հավաքականին և, իհարկե, «Բարսելոնային», որտեղ ես հնարավորություն ստացա խաղալ աշխարհի լավագույն թիմում»:
Նա գերազանցել է մրցակցությունում ընդգրկված Միշել Ագյեմանգին, Լինդա Կաիսեդոյին, Վիկե Կապտեինին և Կլաուդիա Մարտինեսին: Սա Լոպեսի երկրորդ խոշոր անհատական մրցանակն է՝ «Ոսկե աղջիկ» մրցանակից հետո:


























































