Մարկուս Ռեշֆորդը հայտնվել է պահեստայինների կազմում՝ երկու րոպե ուշանալու պատճառով:
Հարձակվողը չի ընդգրկվել «Բարսելոնայի» մեկնարկային կազմում Լա Լիգայի 5-րդ տուրի «Խետաֆեի» դեմ խաղում (3:0):
Հաղորդվում է, որ կատալոնացիների գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Ռեշֆորդին պահեստային է թողել թիմի առավոտյան մարզմանը փոքր-ինչ ուշանալու պատճառով:
Ըստ ESPN-ի տեղեկությունների՝ անգլիացին ուշացել է ընդամենը երկու րոպեով. խաղացողները պետք է մարզմանը ներկայանային ժամը 9:30-ին, իսկ Ռեշֆորդը ժամանել է 9:32-ին:
Այդ խաղում 27-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել ընդմիջումից հետո և գոլային գործողություններով աչքի չի ընկել:



























































