«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է Ռուբեն Ամորիմին վճարի 12 միլիոն ֆունտ (13.8 միլիոն եվրո), եթե նա ազատվի գլխավոր մարզչի պաշտոնից՝ ակումբը գլխավորելուց մեկ տարի դեռ չլրացած։ Պորտուգալացի մարզչի մարզչական անձնակազմը նույնպես կստանա փոխհատուցում, հայտնում է Daily Mail-ը։
Ամորիմը «Կարմիր սատանաների» հետ երկամյա պայմանագիր է կնքել 2024 թվականի նոյեմբերի 1-ին՝ մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Աղբյուրի համաձայն՝ 40-ամյա մասնագետի տարեկան աշխատավարձը կազմում է 6.5 միլիոն ֆունտ (7.4 միլիոն եվրո)։
Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կարող է հեռացնել Ամորիմին, եթե ակումբը չկարողանա դրական արդյունք գրանցել Անգլիայի Պրեմիեր լիգայի հաջորդ երեք խաղերում։



























































