Ռուսաստանի գավաթի խմբային փուլի 4-րդ տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն հետխաղային 11 մետրանոցներով զիջեց «Բալտիկային»՝ 9:10:
ԲԿՄԱ-ի միակ գոլը 38-րդ րոպեին խփել է Տամերլան Մուսաևը։ Գոլային փոխանցումը կատարել է Արտյոմ Բանդիկյանը։
Խաղից հետո Բանդիկյանը խոսել է հետխաղյա 11 մետրանոցից վրիպած ֆուտբոլիստի մասին։
«Իհարկե, մենք աջակցեցինք Սլավային։ Նա չընկճվեց։ Պարզ է, որ նա տխրեց, քանի որ չկարողացավ գոլ խփել։ Բոլորս աջակցեցինք նրան. ոչինչ սարսափելի չի պատահել», – ասել է Բանդիկյանը «Совспорт»-ի թղթակից Նիկիտա Վախիտովին տված բացառիկ հարցազրույցում։



























































