Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրում Հայաստանի ընտրանին 2:1 հաշվով հաղթեց Իռլանդիայի հավաքականին։
Խաղից հետո Հեյմիր Հադլգրիմսոնը շեշտել է, որ պարտությունն արդարացում չունի։
«Ես չեմ անհանգստանում իմ մասին: Երբ նման խաղ ես ցույց տալիս, գլխավոր մարզչի աշխատանքը միշտ հարցականի տակ է լինում: Հիմա մեզ հրաշք է պետք որակավորվելու համար: Ես միշտ մտածում եմ իմ դիրքի մասին, սա նորություն չէ։
Սա մեր ամենավատ խաղն էր այն պահից, ինչ գլխավորել եմ հավաքականը, տակտիկական առումով: Մենք պարտվում էինք բազմաթիվ անհատական մենամարտերում՝ թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման մեջ: Երբ խաղը քեզ մոտ չի ստացվում, իսկ Հայաստանը խաղում է այդքան լավ, արդյունքը կարող է հենց այսպիսին լինել:
Մենք պետք է վերլուծենք, թե ինչ կարող էինք ավելի լավ անել: Մարզչական կազմն ու խաղացողները կքննարկեն դա: Մենք դասեր կքաղենք: Պատճառները շատ են, բայց դրանք արդարացում չեն»,- մասնագետի խոսքն է մեջբերում Irish Examiner-ը։




























































