Ռուսաստանի ֆուտբոլային միությունը զրուցել է հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի հետ։
-Ստանիսլավ Սալոմոնի, պատկերացրե՛ք՝ Դանիայի հետ ԵՎՐՈ-2020-ի խաղի 80-րդ րոպեն է, մեր դարպասապահին հեռացնում են ու փոփոխության հնարավորություն այլևս չկա։ Ո՞վ կկանգնի դարպասին խաղացողներից։
-Շնորհակալ եմ հետաքրքիր հարցի համար։ Հուսով եմ՝ դուք նկատի ունեիք, որ 80-րդ րոպեի դրությամբ Ռուսաստանի հավաքականը արդեն ապահովել է տեղը Եվրոյի փլեյ-օֆֆ փուլում (ծիծաղում է/խմբ․)։ Ինչ վերաբերում է հարցին, ապա կարող եմ ասել, որ մեր թիմի ավագ Արտյոմ Ձյուբան մարզումներից հետո հագնում է դարպասապահի մարզահագուստ ու հետ է մղում թիմակիցների հարվածները։
Ֆյոդոր Կուդրյաշովը ևս կարող է կատարել դարպասապահի գործը։
ԵՎՐՈ-2020-ը հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այն կկայանա 2021 թվականին։