«Լեսթերի» անգլիացի լեգենդար նախկին հարձակվող Ջեյմի Վարդին «աղվեսների» ճամբարից հեռանալուց հետո դեռևս նոր ակումբ չի գտել, բայց արդեն որոշել է իր ապագայի ծրագրերը։
Ըստ The Sun-ի՝ Վարդին մտադիր չէ խաղակոշիկները կախել մեխից և ցանկանում է խաղալ առնվազն ևս երկու տարի՝ մինչև 40 տարեկան դառնալը։ Նրա գլխավոր նպատակը «Սելտիկ» տեղափոխվելն է, որտեղ նա կարող է վերամիավորվել Բրենդան Ռոջերսի հետ, որի հետ աշխատել է «Լեսթերում» 2019-ից 2023 թվականներին։
Նշվում է, որ Վարդիի ծառայություններով հետաքրքրված են նաև «Վեսթ Հեմը», «Բրենտֆորդը» և «Ռեքսհեմը»։ Անցած մրցաշրջանում Վարդին «Լեսթերի» կազմում անցկացրել է 36 խաղ՝ խփելով 10 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։



























































