«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին հստակորեն հասկացրել է, որ գոհ չէ թիմում ունեցած իր ներկայիս դերից։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Օլմոն չի հաշտվում կատալոնական ակումբում պահեստային տարբերակի դերի հետ։ Կիսապաշտպանը հասկանում է, որ մրցակցությունը մեծ է, սակայն նա վճռական է դառնալ թիմի հիմնական խաղացողներից մեկը։
Իսպանական Լա լիգայի առաջին տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում 3։0 հաշվով հաղթեց «Մալյորկային»։ Դանի Օլմոն փոխարինման մտավ խաղակեսի սկզբում և անցկացրեց ամբողջ երկրորդ խաղակեսը։
«Բարսելոնայի» հաջորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 23-ին՝ «Լևանտեի» դեմ, Երևանի ժամանակով 23։30-ին։



























































