Վրացի լեգենդար մարզիկը այցելել է Գյումրի, որտեղ ջերմ ընդունելության է արժանացել Վարազդատ Լալայանի և Գոռ Մինասյանի կողմից։
«Շնորհակալություն հայ ընկերներիս հիանալի հյուրընկալության համար», – սոցցանցի իր էջում գրել է Լաշան։

Նշենք նաև, որ Տալախաձեն կնոջ հետ երեկ՝ օգոստոսի 3-ին, ներկա է գտնվել համաշխարհային մեգաաստղ Ջենիֆեր Լոպեսի երևանյան մենահամերգին։




























































