«Արսենալի» ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբան երջանիկ է լոնդոնյան ակումբում և մտադրություն չունի փոխել թիմը մինչև 2029 թվականին կայանալիք հաջորդ ակումբային աշխարհի առաջնությունը։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «զինագործները» մտադիր են երկարաձգել 24-ամյա ֆուտբոլիստի հետ գործող պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է 2027 թվականի ամռանը։ «Արսենալը» չի ցանկանում վաճառել Սալիբային նույնիսկ այն մեծ գումարի դիմաց, որը «սերուցքայինները» պատրաստ են առաջարկել։
Ֆրանսիացի պաշտպանը լոնդոնյան ակումբ է տեղափոխվել 2019 թվականին՝ «Սենթ-Էտիենից»։ Անցած մրցաշրջանում Սալիբան մասնակցել է 51 հանդիպման՝ խփելով 2 գոլ բոլոր մրցաշարերում։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։
























































