Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները Աշխարհի ակումբային առաջնությունում մասնակցության համար կստանան 280,000 եվրո պարգևավճար։
Մադրիդյան ակումբը հասավ Ակումբային ԱԱ-ի կիսաեզրափակիչ, որտեղ 0:4 հաշվով պարտվեց ՊՍԺ-ին։ Չնայած մրցաշարից դուրս մնալուն՝ խաղացողները կստանան բոնուսներ յուրաքանչյուր փուլի համար՝ 50,000 եվրո խմբային փուլից դուրս գալու, 80,000 եվրո՝ 1/8 եզրափակիչի, և 150,000 եվրո՝ կիսաեզրափակիչի համար։
Ընդհանուր առմամբ, ակումբը մրցաշարից վաստակել է ավելի քան 80 միլիոն եվրո, իսկ հիմնական կազմի յուրաքանչյուր խաղացողի բոնուսը կկազմի 280,000 եվրո։
Հաղթանակի դեպքում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կստանար 1 միլիոն եվրո, որը կավելանար նախկինում վաստակած 500,000 եվրոյին՝ Եվրոպայի Սուպերգավաթի, Միջմայրցամաքային գավաթի հաղթանակների և Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար։
























































