Լոնդոնի «Արսենալի» ութ խաղացողներ այս ամռանը կարող են լքել ակումբը։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «զինագործների» մարզական տնօրեն Անդրեա Բերտան արդեն զբաղվում է այս հարցով։ Նշվում է, որ Բերտան հստակեցրել է Ֆաբիո Վիեյրայի, Ռեյս Նելսոնի, Ալբերտ Լոկոնգայի և Կառլ Հայնի գործակալներին (որոնք նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես են եկել այլ թիմերում), որ «Արսենալը» կքննարկի նրանց համար ստացված տրանսֆերային առաջարկները։
Բացի այդ, պաշտպաններ Ալեքսանդր Զինչենկոն և Յակուբ Կիվիորը կարող են լքել թիմը՝ զիջելով մրցակցությունը այս դիրքերում գտնվող մյուս խաղացողներին։
«Արսենալը» նաև ցանկանում է բաժանվել հարձակվողներից Լեանդրո Տրոսարից և Գաբրիել Մարտինելիից։



























































