ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է 2024/2025 մրցաշրջանի ավարտից հետո թարմացված ակումբային վարկանիշը։ Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Մադրիդի «Ռեալը», որը շրջանցել է նախորդ մրցաշրջանի առաջատար «Մանչեսթեր Սիթիին»։ Եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիան»։
Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն մտել է լավագույն հնգյակ, իսկ եզրափակչի մասնակից «Ինտերը» բարձրացել է իններորդից վեցերորդ հորիզոնական։
ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշի լավագույն տասնյակը
- «Ռեալ» (Իսպանիա) — 143,500
- «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) — 137,750
- «Բավարիա» (Գերմանիա) — 135,250
- «Լիվերպուլ» (Անգլիա) — 125,500
- ՊՍԺ (Ֆրանսիա) — 118,500
- «Ինտեր» (Իտալիա) — 116,250
- «Չելսի» (Անգլիա) — 109,000
- «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) — 106,750
- «Ռոմա» (Իտալիա) — 104,500
- «Բարսելոնա» (Իսպանիա) — 103,250
Հայկական ակումբների դիրքերը վարկանիշում
Հայաստանը ներկայացնող ակումբները նույնպես ընդգրկված են ՈւԵՖԱ-ի վարկանիշում։ Հայկական ակումբներից ամենաբարձր դիրքը զբաղեցնում է «Փյունիկը», որին հաջորդում է «Արարատ-Արմենիան»։
- 176. «Փյունիկ»
- 197. «Արարատ-Արմենիա»
- 254. «Ալաշկերտ»
- 273. «Նոա»
- 321. «Ուրարտու»
- 375. «Արարատ»
- 381. «Շիրակ»
Ամբողջական ցուցակը՝ այստեղ