Ֆրանսիացի անվանի հարձակվող Օլիվիե Ժիրուն մեկ տարվա պայմանագիր է կնքել «Լիլի» հետ, հաղորդում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ 38-ամյա հարձակվողը լքել էր MLS-ը ներկայացնող «Լոս Անջելես» ակումբը, որի կազմում խաղում էր անցյալ ամռանից։ Ամերիկյան թիմի կազմում նա անցկացրել է 38 խաղ, խփել 5 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։
Նախկինում ֆուտբոլիստը խաղացել է ֆրանսիական «Գրենոբլում», «Իստրում», «Տուրում», «Մոնպելյեում», անգլիական «Արսենալում», «Չելսիում» և իտալական «Միլանում»։
Ժիրուն Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է (57 գոլ):
Անցյալ մրցաշրջանում «Լիլը» Ֆրանսիայի առաջնությունում զբաղեցրեց 5-րդ տեղը։