«Լացիոյի» փորձառու իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը պատասխանել է, թե ում կտար 2025 թվականի «Ոսկե գնդակը»։
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստի խոսքով՝ նա առաջին տեղում կքվեարկեր կատալոնական թիմի կիսապաշտպան Պեդրիի օգտին։
«Իհարկե, ես առաջինը կքվեարկեի Պեդրիի օգտին։ Հետո՝ Լամինե Յամալի։ Հավանաբար, կան նաև այլ թեկնածուներ, օրինակ՝ Դեմբելեն և Ռաֆինյան, բայց ես կցանկանայի, որ Պեդրին հաղթեր», — Պեդրոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
«Ոսկե գնդակը» կհանձնվի 2025 թվականի սեպտեմբերին։ Ուսման Դեմբելեն, Լամինե Յամալը, Ռաֆինյան և Վիտինյան համարվում են մրցանակի հիմնական ֆավորիտները։