Զենիթի» նախկին կիսապաշտպան Վլադիսլավ Ռադիմովը Матч ТВ-ի եթերում ասել է, որ Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում փորձելու է խաղով ապացուցել «Լոկոմոտիվի» ղեկավարության սխալը:
Կիրակի օրը «Ցրվենա Զվեզդան» հայտարարեց Թիկնիզյանի հետ պայմանագիր կնքելու մասին: 26-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը կնքվել է երեք տարով:
«Սա լուրջ մարտահրավեր է Թիկնիզյանի համար, և ես նրան մեծապես հարգում եմ այս քայլի համար: Նա մեկնում է առաջին հերթին «Լոկոմոտիվին» և նրա ղեկավարությանը իր կարողություններն ապացուցելու համար: Հիշու՞մ եք, նա ասում էր, որ իրեն հիմնական կազմի խաղացող չեն համարում: Նա պետք է դա ապացուցի», — նշել է Ռադիմովը:
2024/25 մրցաշրջանում Թիկնիզյանը մասնակցել է 33 հանդիպման, խփել 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ իրեն չի բավարարում «Լոկոմոտիվում» ստացած խաղաժամանակը, ուստի մրցաշրջանի ավարտից հետո խնդրել է ակումբի ղեկավարությունից թույլ տալ իրեն տեղափոխվել այլ ակումբ: