Հայտնի է դարձել Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոայի» մասնակցությամբ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումների ժամանակացույցը։ Տեղեկությունը հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
🗓 Հուլիսի 8 – Առաջին հանդիպում
«Նոա» – «Բուդուչնոստ Պոդգորիցա»
🕗 Ժամը 20:00 (Հայաստանի ժամանակով)
📍 Աբովյանի քաղաքային մարզադաշտ, Հայաստան
🗓 Հուլիսի 15 – Պատասխան հանդիպում
«Բուդուչնոստ Պոդգորիցա» – «Նոա»
🕘 Ժամը 23:00 (Երևանի ժամանակով)
📍 Պոդգորիցայի քաղաքային մարզադաշտ, Մոնտենեգրո
Հիշեցնենք, որ որակավորման առաջին փուլը հաղթահարելու դեպքում «Նոան» երկրորդ փուլում կմրցի Հունգարիան ներկայացնող «Ֆերենցվարոշի» հետ։