«Օվիեդոն» Լա Լիգա դուրս գալու պատասխան խաղում սեփական հարկի տակ լրացուցիչ ժամանակում 3:1 հաշվով առավելության հասավ «Միրանդեսի» նկատմամբ:
Հիմնական ժամանակում տանտերերի կողմից գոլեր խփեցին Սանտի Կասորլան և Իլյաս Չիարան, իսկ հյուրերի կազմում աչքի ընկավ Ռոբերտո Պանիշելին: 103-րդ րոպեին «Օվիեդոյի» երրորդ գոլը խփեց Ֆրանսիսկո Պորտիլյոն:
Երկու խաղերի արդյունքում «Օվիեդոն» հաղթեց ընդհանուր 3:2 հաշվով և նվաճեց Լա Լիգայի ուղեգիր: Թիմը Իսպանիայի բարձրագույն խմբում կխաղա առաջին անգամ 2000/01 մրցաշրջանից ի վեր: