Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն հաճելիորեն զարմացել է թիմի մարոկկացի կիսապաշտպան Բրահիմ Դիասի ցուցադրած խաղամակարդակով «արքայական» ակումբի մարզումների ժամանակ։
«Բրահիմ Դիասը հաճելիորեն զարմացրեց ինձ մարզումների ժամանակ։ Նա ցուցադրեց շատ բարձր մակարդակ»,- ասել է իսպանացի մասնագետը։
Բրահիմ Դիասը 2024/25 մրցաշրջանում «սերուցքայինների» կազմում անցկացրել է 52 խաղ, խփել 6 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։