Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի առաջին տուրում ՊՍԺ-ից 0:4 հաշվով կրած պարտությունը։
Մտածում էինք, որ խաղը նման կլինի «Պարկ դե Պրենսում» կայացած հանդիպմանը (Չեմպիոնների լիգայում «Ատլետիկոյի» 2:1 հաղթանակը – խմբ.)։ Սակայն շոգ եղանակի պատճառով ամեն ինչ մի փոքր ավելի բարդ էր։ Երկու-երեք դրվագ կար, որոնք կարող էին փոխել խաղի ընթացքը, բայց այդպես է ֆուտբոլը, պետք է շարունակենք աշխատել։ Զարմացա՞ծ ենք ՊՍԺ-ի խաղից։ Ոչ, քանի որ արդեն խաղացել ենք նրանց դեմ, նաև հեռուստացույցով հետևում ենք նրանց խաղերին, քանի որ նրանք միշտ հեռու են գնում Չեմպիոնների լիգայում։ «Ատլետիկոն» սպասում էր նման մրցակցի։ Մենք լավ էինք պատրաստվել այս խաղին… շատ ցավալի է, որ պարտվեցինք»,- Գրիզմանի խոսքերը փոխանցում է RMC Sport-ը։
Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի հաջորդ տուրում ՊՍԺ-ն հունիսի 20-ին կհանդիպի բրազիլական «Բոտաֆոգոյի» հետ, իսկ նույն օրը «Ատլետիկոն» կմրցի ամերիկյան «Սիեթլ Սաունդերսի» հետ։




























































