«Բարսելոնան» դիմել է ՖԻՖԱ-ին՝ խնդրելով իրեն թույլ տալ մասնակցել ակումբային աշխարհի առաջնությանը՝ «Լեոնի» փոխարեն, որն ավելի վաղ որակազրկվել էր մրցաշարից։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ՖԻՖԱ-ն մերժել է «կապտանռնագույններին», քանի որ մեկ երկրից միայն երկու թիմ կարող է մասնակցել այս մրցաշարին։ Փլեյ-օֆֆի արդյունքում «Լեոնի» տեղն ակումբային աշխարհի առաջնությունում անցավ «Լոս Անջելեսին»։
Հիշեցնենք, որ «Լեոնը» հեռացվել էր բազմակի սեփականության կանոնի պատճառով։ Մրցաշարին կմասնակցի մեքսիկական «Պաչուկա» ակումբը, որը պատկանում է «Լեոնի» սեփականատերերին։