«Լիվերպուլը» ձգտում է ձեռք բերել «Բորնմութի» ձախ պաշտպան Միլոշ Կերկեզին՝ «Բայերից» Ֆլորիան Վիրցի տրանսֆերից հետո։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Բորնմութը» 21-ամյա ֆուտբոլիստին գնահատում է 45 միլիոն ֆունտ ստերլինգ։ Մերսիսայդցիները մտադիր են բանակցել ավելի ցածր գնի շուրջ։ Բացի այդ, Անգլիայի չեմպիոնները դիտարկում են ևս մեկ հարձակվողի և պաշտպանի թեկնածություններ։
Ավելի վաղ «Լիվերպուլը» ձեռք էր բերել դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլիին «Վալենսիայից» 29 միլիոն ֆունտով, ինչպես նաև աջ պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգին «Բայերից» 29,5 միլիոն ֆունտով։
Լրատվամիջոցները հայտնում էին, որ Վիրցի տրանսֆերը կարող է «Լիվերպուլին» արժենալ 116 միլիոն ֆունտ։