«Արարատի» և «Գանձասարի» նախկին ֆուտբոլիստ Գևորգ Օհանյանն ԱՄՆ-ում հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ, որն «Ինտերի» կազմում նախապատրաստվում է աշխարհի ակումբային առաջնությանը:
«Չեմպիոն խաղում, լեգենդ՝ դրանից դուրս»,- գրել է Օհանյանը՝ մակագրելով Մխիթարյանի հետ լուսանկարը:
«Ինտերը» հանդես կգա խմբային փուլում, որտեղ կանցկացնի երեք հանդիպում: Միլանցիները հունիսի 17-ին Փասադենայում կմրցեն «Մոնտերեյի» հետ, հունիսի 21-ին Սիեթլում կկայանա «Ինտեր» — «Ուրավա Ռեդ Դայմոնդս» հանդիպումը, իսկ հունիսի 25-ին նույն վայրում Մխիթարյանի թիմը կմրցի «Ռիվեր Փլեյթի» հետ: