«Տոտենհեմը» պատրաստվում է «Մանչեսթեր Յունայթեդին» շրջանցել «Բրենտֆորդի» հարձակվող Բրայան Մբեումոյի տրանսֆերային մրցավազքում։
The Sun-ի տվյալներով՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 71.4 միլիոն եվրո՝ ավելի շատ, քան առաջարկում է ՄՅՈՒ-ն այս պահին։
Թիմի մասնակցությունը Չեմպիոնների լիգային լոնդոնյան թիմը համարում է իր գլխավոր առավելությունը ֆուտբոլիստի հետ բանակցություններում։ Բացի այդ, «Տոտենհեմը» հետաքրքրված է «Բրենտֆորդի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկի ծառայություններով, ինչը նույնպես կարող է նպաստել Մբեմոյի գործարքի հաջող ավարտին։
Հաղորդվում է, որ «Տոտենհեմը» պետք է վճարի 10 միլիոն ֆունտ (11.9 միլիոն եվրո) փոխհատուցում Թոմաս Ֆրանկի համար, ինչը խնդիր չէ ակումբի համար։ Ըստ ինսայդների՝ Մբեումոն արդեն համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ և ցանկանում է միանալ հենց այս ակումբին։