«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը երկու գոլ խփեց Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակիչի Ֆրանսիայի դեմ խաղում (5:4)։
Stats Foot-ի տվյալներով՝ 17-ամյա իսպանացին կրկնել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեի նվաճումը։ Լամինը դարձել է առաջին ֆուտբոլիստը Պելեից հետո, որը մինչ չափահաս դառնալը երեք գոլ է խփել Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղերում։
Յամալը առաջին գոլը ֆրանսիացիների դեմ խփել է ԵՎՐՈ-2024-ի կիսաեզրափակչում, որտեղ Իսպանիան հաղթել է 2։1 հաշվով։
Հիշեցնենք, որ Պելեն հեթ-տրիկ էր ձևակերպել Ֆրանսիայի դեմ՝ 1958 թվականի Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում։ Նա այդ ժամանակ 17 տարեկան էր։