«Նապոլիի» ֆուտբոլիստները, մարզիչները և այլ ներկայացուցիչներ ներկա են գտնվել Հռոմի պապ Լեոն XIV-ի հետ հանդիպմանը՝ 2024/25 մրցաշրջանի առաջնության տոնակատարությունների շրջանակներում։
Ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը նրան նվիրել է թիմի մարզաշապիկ։ Ավելի վաղ համացանցում տարածում էր գտել մի տեսանյութ, որում Պապը, դիմելով «Ռոմայի» երկրպագուներին, ասում էր. «Առաջ, «Ռոմա»»։
Ֆուտբոլային հանրությունը որոշել էր, որ այս կերպ նա արտահայտում է իր համակրանքը հռոմեական թիմի նկատմամբ։
Նեապոլիը ներկայացնող թիմի հետ հանդիպման ժամանակ Լեոն XIV-ը կատակով հերքել է այս լուրերը.
«Մամուլը գրում է, որ ես «Ռոմայի» երկրպագո՞ւ եմ. ի՞նչ կարող ես անել: Մամուլն է այդպես ասում, այնտեղ կարդացած ամեն ինչ չէ, որ ճիշտ է։ Բարի գալուստ! Եվ շնորհավորում եմ չեմպիոնական տիտղոսը նվաճելու կապակցությամբ։ Սա մեծ տոն է Նեապոլի համար», — Պապի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը։
Իր ելույթում Լեոն XIV-ը նաև ընդգծել է թիմային աշխատանքի կարևորությունը հաջողության ճանապարհին և նշել ֆուտբոլի սոցիալական դերը։