«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապեն նվաճել է 2024/25 մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկը»։ 26-ամյա ֆուտբոլիստը Լա Լիգայի իր նորամուտի մրցաշրջանում խփել է 31 գոլ։
«Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեշն ավելի շատ գոլ է խփել (39), սակայն նա ցուցակում ավելի ցածր տեղ է զբաղեցնում Պորտուգալիայի լիգային տրված ամենացածր գոլային գործակցի պատճառով։
Մբապեն դարձել է առաջին ֆրանսիացին, որը նվաճել է «Ոսկե խաղակոշիկը» 2004-05 մրցաշրջանից ի վեր՝ Թիերի Անրիից հետո, և նաև դարձել է «Ռեալ Մադրիդի» առաջին խաղացողը 2014-15 մրցաշրջանից ի վեր, երբ մրցանակին արժանացել էր Կրիշտիանու Ռոնալդուն։
2024/2025 թվականների «Ոսկե խաղակոշիկի» լավագույն 5-յակը.
1. Կիլիան Մբապե («Ռեալ», 31 գոլ՝ 2 գործակցով, 62 միավոր
2. Վիկտոր Գյոկերես («Սպորտինգ»), 39 x 1.5 = 58.5
3. Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ), 29 x 2 = 58
4. Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա»), 27 x 2 = 54
5. Հարի Քեյն (Բավարիա), 26 x 2 = 52




























































