Այսօր՝ մայիսի 23-ին, Ա Սերիայի վերջին՝ 38-րդ տուրի խաղում կհանդիպեն «Կոմոն» և «Ինտերը»։ Թիմերը կխաղան Իտալիայի Կոմո քաղաքի «Ջուզեպպե Սինիգալիա» մարզադաշտում։
Հանդիպումը կմեկնարկի ժամը 22:45-ին, իսկ միլանյան թիմը խաղադաշտ դուրս կգա հետևյալ կազմով՝
«Ինտեր»․ Զոմմեր, Բիսեկ, դե Վրեյ, Աուգուստո, Դարմիան, Չալհանօղլու, Ասլանի, Դիմարկո, Կորեա, Զալևսկի, Տարեմի:
Հանդիպմանը հայտավորված է նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը «Ինտերի» պահեստայինների թվում է։
Իտալիայի առաջնության այս մրցաշրջանի 37 տուրից հետո «Ինտերը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ մեկ միավորով զիջելով առաջին տեղում գտնվող «Նապոլիին»։ «Կոմոն» 10-րդ տեղում է։ Իտալիայի գործող չեմպիոնը «Միլանն» է։