«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պայմանագիրը երկարաձգելուց հետո դիմել է կատալոնական ակումբի երկրպագուներին։
Ավելի վաղ ակումբի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ գերմանացի մասնագետի հետ նոր պայմանագիր է կնքվել մինչև 2027 թվականի ամառը։
«Բարև։ Ես երկարաձգեցի պայմանագիրս և շատ ուրախ եմ։ Եկեք միասին դիմավորենք հաջորդ և մյուս մրցաշրջանները։
Մենք կանենք մեր լավագույնը և հուսով ենք, որ դուք կաջակցեք մեզ։ Առաջ, Բարսա՛», — Ֆլիկի խոսքերն է մեջբերում կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։