Ֆուտբոլային գործակալ Մարկ Կոսիկեն, որը ներկայացնում է աստղային գերմանացի Յուրգեն Կլոպի շահերը, մեկնաբանել է «Ռոմայի» հետ պայմանագրի հնարավոր ստորագրման մասին տեղեկատվությունը։
«Կլոպը «Ռոմայո՞ւմ»։ Այդ լուրերը չեն համապատասպանում իրականությանը, դրանք սուտ տեղեկություններ են»,- գործակալի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ գերմանացի մասնագետը, իբր, համաձայնել է գլխավորել հռոմեական ակումբը։
Յուրգենի վերջին ակումբը եղել է «Լիվերպուլը»։ Կլոպը մարզել է մերսիսայդյան թիմը 2015-ից 2024 թվականներին։ Գերմանացին ներկայումս զբաղեցնում է առաջատար պաշտոն «Ռեդ Բուլի» ֆուտբոլային համակարգում։