Յուրգեն Կլոպը շուտով կվերադառնա մարզչական աշխատանքի։ Այս մասին հայտնում է La Stampa-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ գերմանացի մասնագետը համաձայնության է եկել «Ռոմայի» հետ։ Նշվում է, որ հենց Կլոպն է այս ամռանը «գայլերի» ղեկին փոխարինելու Կլաուդիո Ռանիերիին։
Հարկ է նշել, որ 2025 թվականի սկզբից Կլոպը աշխատում է «Ռեդ Բուլի» ֆուտբոլային համակարգում։ Ըստ ամենայնի, գերմանացին կլքի այս աշխատանքը և կվերադառնա մարզչական գործունեությանը։
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Յուրգենը հեռացավ «Լիվերպուլից», որտեղ անցկացրեց գրեթե ինը տարի։